Settings
Light Theme
Dark Theme

#17.Ներքին Գետաշեն

#17.Ներքին Գետաշեն
Nov 27, 2014 · 2m 3s
Ողջույն
Եթերում «Ռադիո Մարտունին» է, խոսում է Լիանա Հովհաննիսյանը։
Այսօր ռադիոակնարկ պատրաստել ենք Ներքին Գետաշեն գյուղի մասին»
1828 թ–ին կնաքված Թուրքմենչայի պայմանագրով, երբ Արլ Հայաստանը անցավ Ռուսաստանի իշխանության տակ եւ 1829–ին Անդրիանապոլիս պայմանագրով հնարավորություն ընձեռնվեց Արմ․ Հայաստանի հայ բնակչությանը գաղթել եւ վերաբնակեցնել Արլ Հայաստանը Ալաշկերտ գավառի Ալաշկերտ քաղաքից, որն այն ժամանակ կոչվում էր Թոփքաղ Ղալա բնակչությունը գաղթեց եւ հաստատվեց Մարտունու շրջանում հիմնելով նոր գյուղեր։ Գաղթածների մի մասը բնակատեցվին միջնադարյան Կոթ քաղաքի ավերակների վրա հիմնված Ներքին Ադյաման՝ այժմ Գետաշեն գյուղում․ 1830թ–ի մայիսին Մելիք /իշխան/ Հակոբ Եղյանի գլխավորությամբ։
Ներքին Գետաշենի տեղում եղել է դեռևս 9-րդ դարից հայտնի Կոթ գյուղաքաղաքը, որը 9-10-րդ դարերում առևտրական կարևոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի վրա, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը: Գյուղը և նրա շրջակայքը հարուստ են հնություններով: Գյուղի կենտրոնում գտնվում և սբ. Վարդան (9-10 դարեր) եկեղեցին, սբ. Ամենափրկիչ մատուռը (12-13 դարեր): Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա գտնվում են նշանավոր Կոթավանքը կամ Կոթի սբ. Աստվածածին եկեղեցին (9դ.), բազմաթիվ խաչքարեր: 1908թ–ին հնագետ Լալայանը գյուղի Ջոջ կուլոն վայրում եւ Դեմեր հանդամասում կատարել է պեղումներ հայնտաբերել 53 դամբարաներ, որոնք պատկանում են բրոնզե դարի վերջին շրջանին, հայտնաբերել է սայլ որը Հայաստանի բրոնզե դարի հազվագույտ նմուշներից է։
Նման պատմամշակութային հարստությամբ եւ իր տեղայնությամբ գյուղը բոլոր հնարավորությունները ունի դառնալու զբոսաշրջիկության համար անփոխարինելի վայր։
Information
Author Ռադիո Մարտունի/Radio Martuni
Website -
Tags
-

Looks like you don't have any active episode

Browse Spreaker Catalogue to discover great new content

Current

Looks like you don't have any episodes in your queue

Browse Spreaker Catalogue to discover great new content

Next Up

Episode Cover Episode Cover

It's so quiet here...

Time to discover new episodes!

Discover
Your Library
Search