Settings
Light Theme
Dark Theme
Podcast Cover

Ռադիո Մարտունի's tracks

  • #24.Համայնքային ծրագրերի դրամաշնորհային մրցույթ

    4 MAR 2016 · Տեսնում ես խնդիրներ, որոնց լուծում այդպես էլ չի տրվում, Ցանկանում ես մասնակցել համայնքիդ բարելավմանը, Պատրաստ ես գործ ունենալ իրական գումարների հետ, ապա «Մարտունի Երիտասարդական Բանկի» հայտարարված դրամաշնորհային մրցույթը հենց քեզ համար է։ Մեզ կարող են դիմել 14-35 տարեկան երիտասարդները, կամ երիտասարդական կազմակերպությունները։ Հայտերը ընդունվում են մինչև մարտի 13–ը, ժամը՝ 13։13։ Տրամադրվող դրամաշնրհի առավելագույն գումարը 90.000 դրամ է։ Հայտի ձևը կարող եք ներբեռնել օնլայն Կամ այցելել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» («Մարտունի երիտասարդական բանկ կոմիտե») (ք. Մարտունի, Կամոյի 17): Տեղեկությունների համար կարող եք զանգել 043 700 285 , հեռ.համարներին կամ գրել infomartuni@gmail.com էլ. հասցեին
    1m 22s
  • #23.«Երիտասարդ ձեռներեց» ծրագրի մասնակցության հայտարարություն

    1 FEB 2016 · 14-35 տարեկան ես, գործունյա ու նախաձեռնող։ Զբաղվում ես ձեռներեցությամբ կամ ցանկանում ես հիմնել սեփական բիզնեսը, բայց չունես անհրաժեշտ միջոցներ։ Պատրաստ ես գործ ունենալ իրական գումարների հետ, ուրեմն «Մարտունի Երիտասարդական Բանկի» կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը հենց քեզ համար է։ Դիմիր մեկ օրյա դասընթացին, որից անմջապես հետո կհայտարարվի դրամաշնորհ։ Դասընթացը տեղի է ունենալու մարտ 7–ին՝ Գավառում: Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտը` Անցիր հղումով․ https://docs.google.com/forms/d/1tOCN7vw7iQv8Od0ELZ2ZuB5motLPzLpykGZUsNApHj8/viewform կամ այցելեք «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (Մարտունի երիտասարդական բանկ կոմիտե) ք. Մարտունի, Կամոյի 17: Հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 29–ը՝ ներառյալ։ Տեղեկությունների համար կարող եք զանգել 043 700 285, 098 87 79 44 հեռ.համարներով կամ գրել infomartuni@gmail.com էլ. հասցեին:
    1m 30s
  • #22.Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար

    23 DEC 2015 · Այսօր կխոսենք ցավոտ բայց և հրատապ լուծում պահանջող խնդրի մասին Հայաստանում տարեկան շուրջ 1400 աղջիկ երեխա չի ծնվում արհետսական ընդհատումների հետևանքով, որը պայմանավորված աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքով։ Ազգային մտածելակերը ասում է որ տղան է ժառանգորդը, աղջկա դերը երկրորդացվելով, իսկ ազգային անվտագության տեսանկյունից նման վերաբերմուքնի շարունակականությունը կհանգեցինի նրան, որ 2060 թվակինի Հայստանը կկորցնի շուրջ 90000 աղջիկ ։ Այս տարի Եվրոպական միության ֆինանսավորմաբ մեկնարկել է պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագիրն, որը իրականանցվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Սեյվ դը չիլդրենը , Մարտունո կանանց համայնքային խորհուրդ և Արմավիրի զարգացման կենտրոն հասարկական կազմակերպությունները։ https://www.youtube.com/watch?v=mF33BU9clXo
    4m 17s
  • #21.Ասմունքի փառատոն․Գեղեցիկ Ավագյան

    2 NOV 2015 · Այս օրերին հանրապետության բոլոր դպրոցներում պատրաստվում էին ասմունքի համահայկական 4-րդ փառատոնին։ Մարտունու ներտարածաշրջանային մրցույթը տեղի ունցավ հոկտեմբերի 27–ին, որին մասնակցություն էին ցուցաբերել գրեթե բոլոր համայնքներից ։ Երկու տարիքային խմբով անցկացվող մրցույթի 9–12 դասարաններ դասակարգում հաթող էր ճանաչվել Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոից 12–րդ դասարանի աշակերտուհի Գեղեցիկ Ավագյանը։ Մարզային փուլը տեղի է ուենալու նոյեմբերի 5–ին՝ Գավառում։ Գեղեցիկին մաղթենք փայլուն ելույթ եւ հաղթանակ։ «Ռադիո Մարտունի»՝ տեղեկատվություն բոլորի համար։
    1m 25s
  • #20. Վարդավառյան հարցազրույց

    10 JUL 2015 · Վարդավառյան հարցազրույց Անահիտ Գեւորգյանի հետ։
    7m 12s
  • #19. Վարդավառ` ավանդազրույցներ

    6 JUL 2015 · Ողջույն «Ռադիո Մարտունին» է եթերում, խոսում է Լիանա Հովհաննիսյանը։ Այս տարի հուլիս 12–ին համայն հայությունը նշելու է Վարդավառ ազգային տոնը։ Այսօր փորձելու եմ պատմել եւ մեկնել, թե ինչ գեղեցիկ ավանդազրույցներ կան այս գեղեցիկ տոնի հետ կապված։ Վարդավառը Հայաստանում ամենասիրված տոներից մեկն է: Այն եկել է հեթանոսական շրջանից և նվիրված է եղել սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Տոնի խորհրդանիշներն են վարդը` սիրո ծաղիկը, և վարդաջուրը: Աստվածային սերը մարմնավորում է աստվածուհի Աստղիկը, որի սիրո աղբյուրը Վահագնն է` ուժի, զորության ու հաղթության աստվածը: Իսկ Վահագնի հաղթանակների և զորության աղբյուրը Աստղիկն է: Ըստ արիական ավանդույթների` ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք դառնում են տգեղ ու դժնակ: Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ: Քրեստոնեությունը ընդունելուց հետո, եկեղեցին փոխարինեց այս տոնը Պայծառակերպության տոնով, սակայն ընդունված արարողությունները մեծ մասը մնաց անփոփոխ: Այն սովորաբար նշվում է Զատիկից 98 օր անց: Տոնի ժամանակ բոլորը, անկախ տարիքից և սոցիալական դիրքից լցնում են ջուր իրար վրա. Ոչ ոք չի կարող խուսափել դույլերով «օրհնողներին»: Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկություն են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում նորոգ սիրո խորհրդանիշ ծաղիկը` Վարդը: Եվ վերջու, որպես հավելում նշենք, որ այսօր, հուլիսի 6–ին Վարդենիկ համայնքում «Համայնքի զարկերակ» կազմակերպության ղեկավար Արտուշ Խաչատրյանը կազմակերպում է ջրոցի։ Միացե՛ք։
    2m 5s
  • #18.Վերամեկնարկեց «Մարտունի ԻնֆոՏունը»

    17 JUN 2015 · Ողջույն եթերում «Ռադիո Մարտունին» է, խոսում է Լիանա Հովհաննիսյանը։ Երկար դադարից հետո ձեզ միացել ենք նոր ծրագրերով, գաղափարներով, եւ թեմաներով։ Հունիսի 10–ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդում» վերամեկնարկեց «Մարտունի ինֆոտուն» ծրագիրը։ Ծրագիր, որի նպատակն է Մարտունու տարածաշրջանում մեդիագրագիտության եւ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել հանրային վերահսկողություն։ Ֆինանասավորվելով «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում առաջիկա մեկ տարում իր առջեւ դրել հետեւյալ խնդիրները՝ արտունու տարածաշրջանում նպաստել գրագետ մեդիա սպառողների ձևավորմանը՝ «Մեդիագրագիտության» դասընթացների կազմակերպաման միջոցով: Երիտասարդությանը ներգրավել համայնքային խնդիրների վերհանման, բարձրաձայնման, լուծման, վերահսկման, իրադարձությունների լուսաբանման գործընթացներում՝ քաղ․լրագրության դասընթացների կազմակերպման միջոցով։ Համայնքներում սոցիալական ապակենտրոնացման, թափանցիկության եւ հաշվետվողականության վերաբերյալ գիտելիքների ավելացում՝ հանրային միջոռացառումների կազմակերպման միջոցով։ Երիտասարդության միջոցով համայնքային, սոցիալական եւ տեղեկտվական խնդիրների լուծման ապահովում՝ «Մարդամեջ» սոցիալական նորարական ճամբարների կազմակերպման միջոցով։ Հարցեի դեպքում կարող եք այցելել http://martuniinfo.blogspot.com/ հասցեով, կամ գրել infomaruni@gmail.com էլ փոստին։ Այսօր այսքանը մինչ նոր եթեր։
    1m 35s
  • #17.Ներքին Գետաշեն

    27 NOV 2014 · Ողջույն Եթերում «Ռադիո Մարտունին» է, խոսում է Լիանա Հովհաննիսյանը։ Այսօր ռադիոակնարկ պատրաստել ենք Ներքին Գետաշեն գյուղի մասին» 1828 թ–ին կնաքված Թուրքմենչայի պայմանագրով, երբ Արլ Հայաստանը անցավ Ռուսաստանի իշխանության տակ եւ 1829–ին Անդրիանապոլիս պայմանագրով հնարավորություն ընձեռնվեց Արմ․ Հայաստանի հայ բնակչությանը գաղթել եւ վերաբնակեցնել Արլ Հայաստանը Ալաշկերտ գավառի Ալաշկերտ քաղաքից, որն այն ժամանակ կոչվում էր Թոփքաղ Ղալա բնակչությունը գաղթեց եւ հաստատվեց Մարտունու շրջանում հիմնելով նոր գյուղեր։ Գաղթածների մի մասը բնակատեցվին միջնադարյան Կոթ քաղաքի ավերակների վրա հիմնված Ներքին Ադյաման՝ այժմ Գետաշեն գյուղում․ 1830թ–ի մայիսին Մելիք /իշխան/ Հակոբ Եղյանի գլխավորությամբ։ Ներքին Գետաշենի տեղում եղել է դեռևս 9-րդ դարից հայտնի Կոթ գյուղաքաղաքը, որը 9-10-րդ դարերում առևտրական կարևոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի վրա, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը: Գյուղը և նրա շրջակայքը հարուստ են հնություններով: Գյուղի կենտրոնում գտնվում և սբ. Վարդան (9-10 դարեր) եկեղեցին, սբ. Ամենափրկիչ մատուռը (12-13 դարեր): Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա գտնվում են նշանավոր Կոթավանքը կամ Կոթի սբ. Աստվածածին եկեղեցին (9դ.), բազմաթիվ խաչքարեր: 1908թ–ին հնագետ Լալայանը գյուղի Ջոջ կուլոն վայրում եւ Դեմեր հանդամասում կատարել է պեղումներ հայնտաբերել 53 դամբարաներ, որոնք պատկանում են բրոնզե դարի վերջին շրջանին, հայտնաբերել է սայլ որը Հայաստանի բրոնզե դարի հազվագույտ նմուշներից է։ Նման պատմամշակութային հարստությամբ եւ իր տեղայնությամբ գյուղը բոլոր հնարավորությունները ունի դառնալու զբոսաշրջիկության համար անփոխարինելի վայր։
    2m 3s
  • #16. Վերին Գետաշեն

    13 NOV 2014 · Ողջույն «Ռադիո Մարտունին» է եթերում, խոսում է Լիանա Հովհաննիսյանը Այսօր առաջարկում եմ «ռադիոճանապարհորդություն» կատարենք դեպի Վերին Գետաշեն։ Գյուղը տեղակայված լինելով Ն․Գետաշեն եւ Մադինա գյուղերի արանքում, Արմաղան լեռան լանջին, բարձրադիր դիրք է գրավում մյուս բնակավայրերի նկատմամբ՝ աննկարագրելի գեղեցիկ տեսարան բացելով դեպի Սեւանը։ Իսկ հարակից կիրճով հոսում է Ագրիճի գետը, մինչեւ 51 կմ երկարությամբ ջրառատ գետի վրա ՀԷԿ կառուցելըգյուղի տարբեր անկյուներից հնարավոր էլ լսել նրա հստակ կարկաչունը։ Գյուղը նախկինում Ադիաման անվանուն է կրել եւ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի` հիմնականում Ալաշկերտ գավառի Խաստուր (Հացատուր, Խացատուր) գյուղից, Մուշից և այլ բնակավայրերից գաղթած հայ ընտանիքներով: 1878 թվին գյուղում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բակում թաղված է ֆիդայի` Վահան հազարապետի աճյունը: Գյուղից 15 կմ հարավ-արևմուտք կան` ՙՍպիտակ բանալի՚ (Մ.թ.ա. 1-ին հզմ), ՙՏաթև՚ (Մ.թ.ա. 2-րդ հզմ) ամրոցներ, քարայր-կացարաններ (Մ.թ.ա. 1-ին հզմ): Գյուղում կան 9-14 դդ խաչքարեր, 15-16 դդ ՙՁորի մատուռ՚ կոչվող մատուռը: Երբերմն երկար տարիներ ապրելով կողք կողքի ճանաչելով միմյանց տարբեր բնորոշումներ տալով իրար, մոռանում ենք ընդգրկուն դարձնել մեր հայացքը դեպի այլ միջավայր։ Առաջարկում դպրոցական, աշխատանքային արշավներ կազմակերպելիս նախ եւ առաջ առաջնորդվել քո իսկ բնակավայրի պաշմամշակութային կոթողներին ծանթանալով։ Քո իսկ միջոցով այն բացահայտես բոլորի համար։ Հաճելի օր եւ մինչ նոր եթեր։
    2m 7s
  • #15.Հարցազրույց Անահիտ Գեւորգյանի հետ

    5 NOV 2014 · Նոյեմբերի 4–ին Եվրասիա համագործակցություն հիմնաադրամում տեղի ունեցավ «ՀԿ ԴեՊո–Հասարկական կազմակերպությունների զարգացում ծրագրի» պաշտոնական բացումը։ Ծրագիրը միտված լինելով խթանելուն քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը, 5 տարբեր կազմակերպություններ որպես կոնցերսումի անդամ, փորձելու են դա իրականացել 5 տարվա ընթացքում տարբեր գործողություների եւ գործիքների կիրառմամբ։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հկն, «Մեդիա նախաձեռնությունների կենտորն» ՀԿ, «Գորիսի մամուլի ակումբը», «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ, ինչպես նաեւ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ–Հայասատանը» իրենց դերերը ունեն այդ ծրագրում։ Ավելի մանրամասն ծրագրի նպատակների եւ ռազմավարության մասին «Մարտունի Ինֆոտուն» կայքում․ http://martuniinfo.blogspot.com/2014/11/blog-post.html Այսօր տաղավարում հյուրըկալել ենք Մարունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ–ի նախագահ Անահիտ Գեւորգյանին, որպեսզի հասկանանք՝ ինչ ծրագիր է, որն է նպատակը, որն է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդի» դերը նրանում եւ ինչ պետք է սպասեն շահառուները ծրագրի արդյուքներից։
    4m 30s
Information

Looks like you don't have any active episode

Browse Spreaker Catalogue to discover great new content

Current

Looks like you don't have any episodes in your queue

Browse Spreaker Catalogue to discover great new content

Next Up

Episode Cover Episode Cover

It's so quiet here...

Time to discover new episodes!

Discover
Your Library
Search