Settings
Light Theme
Dark Theme

5-րդ եթեր․ «Սեւանա լիճն» ավարտվեց

5-րդ եթեր․ «Սեւանա լիճն» ավարտվեց
Aug 4, 2014 · 2m 44s
Եթերում «Ռադիո Մարտունին» է։ Առցանց ռադիոյի եթերից խոսում է Լիանա Հովհաննիսյանը։ Շուրջ 10 օր տեւած «Սեւանա Լիճ» շախմատային մրցաշարը այսօր ունեցավ իր տրամաբանական ավարտը։
Ինչպես վաղ հայտնել էինք 16–րդ կարգի շախմատային մրցաշարին մասնակցում էին տաս մասնակից՝ չորս երկրներից՝ Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն եւ Հնդկաստան։
Մարտունու մշակույթի տանը 18։00ին մեկնարկեց մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը։ Առավելագույն միրավորներով մրցաշարը գլխավորում է հնդիկ շախմատիստ Վիդիթ Սանթոշը, երկրոդ տեղում հայաստանցի Հրանտ Մելքումյանն է, իսկ երրորդ տեղը կիսել են ՌԴի երկու ներկայացուիչները։
Երկրորդ հորիզոնական զբաղեցրած Հրանտ Մելքումյանը մեզ հետ կիսվեց մրցաշարի վերաբերյալ իր տպավորություններով․
«Մրցաշարը հիմնականում հավաքել էր երիտասարդ շախմատիստների, որոնք ամեն պարտիաներում տալիս են իրենց ողջ էներգիան եւ ձգտում են հաղթանակի, տպավորություններն ընդհանուր առմամբ միայն դրական են, որովհետեւ արդյուքիցս գոհ եմ, իսկ մրցաշարը անցավ համառ պայքարում հաղթողը լիովին արժանի էր»։
Փակման արարողությանը շնորհավորական խոսքով հանդես եկան Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Գեղարքունիք մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ինչպես նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ով իր խոսքում կարեւորեց շախմատի նման բարձր կարգի մրցաշարի անցկացումը Մարտունիում․
«Քիչ վայրեր կան աշխարհում որտեղ անցկացվում են նման բարձր կարգի մրցաշար, ուրախ եմ, որ արդեն որերորդ տարին կարողանում ենք անցկացնել մնան բարձր կարգի մրցաշար։ Որախ եմ, որ ամեն օր մենք «Հայլուրով» կարողանում ենք լսել այն նորությունները, որոնք Մարտունի քաղաքից էին գալիս եւ մեր ամբողջ հանրապետությունը գիտեր, որ Մարտունիում անցկացվում էր շախմատի մրցաշար»։
Բոլոր մասնակիցների համար նվերներ էին պատրաստել Մարտունու քաղաքապետարանը եւ Գեղարքունիքի մարզպետարանը, ինչպես նաեւ մրցանակներ հանձնեց Շախմատի ֆեդերացիան։
Ցածր միավորներով վերջին հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Գաբուզյանը չի ընկճվում արդյունքներից, ինչպես ինքը նշեց իր խոսքում․
«Եթե սովորական մրցաշարերում խաղում ես վարկանիշ բարձրացնելու մրցանակները գրավելու համար, ապա այստեղ կոնկրետ ես մասնակցում էի ուժեղների հետ խաղալու, խաղիս մակարդակը բարձրացնելու համար»։
«Սեւանա լիճ» շախմատային մրցաշարը այս տարի ավարտվեց՝ մյուս տարի շարունակություն ունենալու միտումով։
Իսկ մենք ավարտում ենք մեր թողարկում նոր հանդիպման ակնկալիքներով։
Information
Author Ռադիո Մարտունի/Radio Martuni
Website -
Tags
-

Looks like you don't have any active episode

Browse Spreaker Catalogue to discover great new content

Current

Looks like you don't have any episodes in your queue

Browse Spreaker Catalogue to discover great new content

Next Up

Episode Cover Episode Cover

It's so quiet here...

Time to discover new episodes!

Discover
Your Library
Search