1-ին եթեր․ «Իղձ»–ի պաշտոնական բացում

Jul 22, 2014 · 2m 6s
1-ին եթեր․ «Իղձ»–ի պաշտոնական բացում
Description
Ողջո՛ւյն, եթերում «Ռադիո Մարտունին» է: Առաջին օնլայն ռադիոն Մարտունիում: Ձեզ հետ խոսում է ծրագրի հեղինակ եւ վարող Լիանա Հովհաննիսյանը: Մեր անդրանիկ եթերը հեռարձակում ենք «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպությունից»: Այսօր կարեւոր օր է ոչ միայն «Ռադիո Մարտունու» համար, այլ նաեւ այսօր «Իղձ» սոցիալական ձեռնարկության պաշտոնական բացումն է:
Ձեռնարկությունը հիմնվել է «Մարտոնու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» /LIFE/ ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է Սեյվ դը Չլիդրեն կազմկերպության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար աշխատանքային հնարավորությունների խթանմանը:
Հենց հիմա, այս պահին կար ու ձեւի եւ գունավոր տպագրության արտադրամասերի պաշտոնաան բացումն է: Հասարակական կազմակերպությունը ձեռնարկության հետ մեկտեղ հանձն է առել հաշմանդամություն ունեցող 10 անձանց աշխատատեղերի ստեղծման նախաձեռնությունն, որոնց վերապատրաստումը հնարավոր դարձրեցին Զբաղվածություն Մարտունու տարածքային կենտորնի մասնագիտական ուսուցման շրջանակներում: Ձեռնարկության բացմանը ներկա են Մարտունու քաղաքապետարանի, Գեղարքունիքի մարզպետարանի, տեղական բիզնես կառույցների, ինչպես նաեւ դրամաշնորհատու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այսուհետ կարող եք ձեռք բերել նրանց կողմից արտադրվող տրիկոտաժեղեն, սպիտակեղեն, մանկական հագուստը, ինչպես նաեւ տպագրությունում պատվիրել A3 չափի պաստառներ, գովազդային վահանակներ, բուկլետներ, այցեքարտեր, կարող եք կատարել անհատական պատվերներ:
Ցանկանում ենք մաղթել նորաստեղծ արտադրությանը հաջող ընթացք եւ բեղուն աշխատանք: Այսօր այսքան, հաջորդ եթերը շուտով:
Information
Author Ռադիո Մարտունի/Radio Martuni
Organization Ռադիո Մարտունի/Radio Martuni
Website -
Tags
-

Looks like you don't have any active episode

Browse Spreaker Catalogue to discover great new content

Current

Podcast Cover

Looks like you don't have any episodes in your queue

Browse Spreaker Catalogue to discover great new content

Next Up

Episode Cover Episode Cover

It's so quiet here...

Time to discover new episodes!

Discover
Your Library
Search