Settings
Light Theme
Dark Theme

4-րդ եթեր․ Կինոթատրոն Վարդենիկում

4-րդ եթեր․ Կինոթատրոն Վարդենիկում
Aug 1, 2014 · 2m 36s
«Ռադիո Մարտունին» այսօր Ձեզ ողջունում է Վարդենիկ համայնքից։ Բարեւ, խոսում է Լիանա Հովհաննիսյանը։
Խորհրդային միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանում նախկինում գործող պետական աջակցություն ստացող շատ կրթամշակութային օջախներ սեփականշնորհվեցին եւ վերածվեցին այլ բաների: Այդ տեղի ունեցավ նաեւ «Այրարատ» կինոթատրոնի հետ, որը հիմա շատերը գիտեն, որպես «Ռոսսիա» տոնավաճառ, իսկ Մարտունի քաղաքի նախկին կինոթատրոնը մասնավորվելուց հետո պարապուդի է ենթարկվել եւ անհայտ է նրա ապագան: Իսկ այսօր Վարդենիկ համայնքի երիտասրադներիը «Համայնքի զարկերակ» երտասարդական–հասարակական կազմակերպության եւ նույն գյուղի բնակիչներ Արթուր եւ Զավեն Կարապետյանների հովանավորչությամբ կանխորոշեցին ոչ միայն իրենց համայնքի կինոթատրոնի, այլ նաեւ ողջ համայնքի մշակութային, ժամանցային կյանքի ուղին:
Ժամը 12։00–ին տեղի ունեցավ «Վարդենիկ» կինոթատրոնի պաշտոնական բացումը: Հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի իրականացման անմիջական ղեկավար Արտուշ Խաչտրյանը իր խոսում ասաց․
«Քանի որ մենք ունեինք գեղեցիկ դահլիճ, որը նախկինում էլի կինոթատրոն է եղել, որոշեցինք էլի կինոթատրոնի կյանք տալ։ Մեր ցանկություն է շաբաթական երկու անգամ ունենալ դիտումներ, արդեն ունենք պայմանագիր «Մոսկվա» կինոթատրոնի հետ, իրենց հետ համատեղ իրենց հետ զուգահեռ կարող ենք իրենց ցույց տված նույն ֆիլմերը ցուցադրել։ Վարդենիկի մշակութային կյանքը մեկ քայլ առաջ զարգացում կապրի, ժամանցը կապահովենք»։
Կինոթատրոնը պատրաստվում է շաբաթն երկու անգամ երեկայան ժամերին կինոդիտումներ կազմակերպել, ֆիլմերը լինելու են բազմաժանր, ցուցադրվելու են մանկական, արտասհամայնան, հին ու նոր հայկական ֆիլմեր: Արտուշ Խաչատրյանի փոխանցմամբ լինելու են նաեւ բարեգործական ցուցադրություններ իսկ հիմնական ցուցադրությունից ստացված հասույթը ուղղվելու է կինոթատրոնի որոշակի բացերը լրացնելուն եւ համայնքային այլ նախաձեռնությունների իրականացման համար:
Վերջում որպես փաստ հավելեմ, որ այսօր բացվեց Գեղարքունիքի մարզի միակ կինոթատրոնն, այն էլ Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ համայնքում:
Հաճելի կինոդիտումներ եւ մինչն նոր եթեր:
Մարտունի Ինֆոտունը օրը ներկայացրել է ֆոտոռեպորտաժով, անցեք լինքով եւ դիտեք
http://martuniinfo.blogspot.com/2014/08/blog-post.html
Comments
Ռադիո Մարտունի/Radio Martuni

Ռադիո Մարտունի/Radio Martuni

9 years ago

երբ կա լավ գաղափար ու համայնքով մտախոհ մարդիկ, կգտնվեն նաեւ նրանք ովքեր պատրաստ կլինեն աջակցել
Information
Author Ռադիո Մարտունի/Radio Martuni
Website -
Tags
-

Looks like you don't have any active episode

Browse Spreaker Catalogue to discover great new content

Current

Looks like you don't have any episodes in your queue

Browse Spreaker Catalogue to discover great new content

Next Up

Episode Cover Episode Cover

It's so quiet here...

Time to discover new episodes!

Discover
Your Library
Search