Settings
Light Theme
Dark Theme

#19. Վարդավառ` ավանդազրույցներ

#19. Վարդավառ` ավանդազրույցներ
Jul 6, 2015 · 2m 5s
Ողջույն «Ռադիո Մարտունին» է եթերում, խոսում է Լիանա Հովհաննիսյանը։
Այս տարի հուլիս 12–ին համայն հայությունը նշելու է Վարդավառ ազգային տոնը։ Այսօր փորձելու եմ պատմել եւ մեկնել, թե ինչ գեղեցիկ ավանդազրույցներ կան այս գեղեցիկ տոնի հետ կապված։
Վարդավառը Հայաստանում ամենասիրված տոներից մեկն է: Այն եկել է հեթանոսական շրջանից և նվիրված է եղել սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Տոնի խորհրդանիշներն են վարդը` սիրո ծաղիկը, և վարդաջուրը:
Աստվածային սերը մարմնավորում է աստվածուհի Աստղիկը, որի սիրո աղբյուրը Վահագնն է` ուժի, զորության ու հաղթության աստվածը: Իսկ Վահագնի հաղթանակների և զորության աղբյուրը Աստղիկն է:
Ըստ արիական ավանդույթների` ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք դառնում են տգեղ ու դժնակ: Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ:
Քրեստոնեությունը ընդունելուց հետո, եկեղեցին փոխարինեց այս տոնը Պայծառակերպության տոնով, սակայն ընդունված արարողությունները մեծ մասը մնաց անփոփոխ:
Այն սովորաբար նշվում է Զատիկից 98 օր անց: Տոնի ժամանակ բոլորը, անկախ տարիքից և սոցիալական դիրքից լցնում են ջուր իրար վրա. Ոչ ոք չի կարող խուսափել դույլերով «օրհնողներին»:
Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկություն են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում նորոգ սիրո խորհրդանիշ ծաղիկը` Վարդը:
Եվ վերջու, որպես հավելում նշենք, որ այսօր, հուլիսի 6–ին Վարդենիկ համայնքում «Համայնքի զարկերակ» կազմակերպության ղեկավար Արտուշ Խաչատրյանը կազմակերպում է ջրոցի։ Միացե՛ք։
Information
Author Ռադիո Մարտունի/Radio Martuni
Website -
Tags

Looks like you don't have any active episode

Browse Spreaker Catalogue to discover great new content

Current

Looks like you don't have any episodes in your queue

Browse Spreaker Catalogue to discover great new content

Next Up

Episode Cover Episode Cover

It's so quiet here...

Time to discover new episodes!

Discover
Your Library
Search