Settings
Light Theme
Dark Theme

#11. Զբոսայգու բացում Մարտունիում

#11. Զբոսայգու բացում Մարտունիում
Sep 8, 2014 · 2m 38s
Եթերում կրկին «Ռադիո Մարտունին» է։
Ձեզ հետաքրքրող ամեն ինչ փորձում է ներկայացնել «Ռադիո Մարտունու» հեղինակ եւ վարող Լիանա Հովհաննիսյանը։
Ողջույն
Մոտ մեկ ամիս առաջ Մարտունիում հյուրընկալված ֆրանսիացի զբոսաշրջիկները քաղաքում կանաչ փոքրիկ բացատ գտնելով պիկնիկ էին կազմակերպել։
Եթե նրանք այսօր էլ նույն տեղը գնային տարբերություն գուցե չնկատեին, բայց մարտունեցու աչքից չի վրիպի այն փաստը, որ շուրջ 20 տարի անխնամ եւ անտեր մնացած Մարտունու միակ զբոսայգին կենդանացել է, բարեկարգվել է այգու արահետները, տեղադրվել են նստարաներ, այգու տարբեր անկյուններում կգտնես գեղեցիկ գունավորված մանական խաղահրապարակներ, անցկացվել է լուսավորություն, իսկ ամենակարեւորը թերեւս նորոգվել եւ նոր շունչ են ստացել շատրվանները։
Այս արդյունքին հասնելու համար քաղաքապետարանը հատկացրել էր 14 մլն դրամ, շուրջ 5 ամիս տեւած շինարարական աշխատանքներից հետո սեպտեմբերի 8–ին տոնական միջոցառմամբ զբոսայգին հյուրընկալեց մարտունեցիներին։

Ինչպես «Ռադիո Մարտունու» հետ զրույցում պատմեց Մարտունի քաղաքի փոխքաղաքապետ Արամ Կարապետյանը․
« 5 ամսում կատարվել է վերանորագման վերակառուցման աշխատանքներ, թարմացվել շատրվանային համակարը, լուսավորության նոր համակարգ է անցկացվել ․․․»։
Փոքրից մինչեւ մեծ անթաքույց հրճվանքով պտտվում էին գունագեղ շատրվաների մոտով, փորձում տեղ զբաղեցնել ճոճանակների մոտ իսկ ավելի համարձակները բեմին հարող տարացքում, պարում, զվարճանում եւ մասնակցում կազմակերպված մրցույթներին։
«Ռադիո Մարտունու» հետ իրենց տպավորություններով կիսվեցին նաեւ քաղաքցիները։
« Շատ գեղեցիկ է ․․․․»
Այսօր այսքանը։
Իմացեք ամեն ինչ Մարտունու մասին միանալով «Ռադիո Մարտունուն»։
Information
Author Ռադիո Մարտունի/Radio Martuni
Website -
Tags
-

Looks like you don't have any active episode

Browse Spreaker Catalogue to discover great new content

Current

Looks like you don't have any episodes in your queue

Browse Spreaker Catalogue to discover great new content

Next Up

Episode Cover Episode Cover

It's so quiet here...

Time to discover new episodes!

Discover
Your Library
Search